ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ Ֆրանկ Փալոնը «Թվիթեր»-ի իր էջում անդրադարձել է հայ գերիների խնդրին:
«Անցյալ տարի հակամարտության ժամանակ Ադրբեջանը մարդու իրավունքների կոպիտ խախտումներ է թույլ տվել: Նրանք շարունակել են ձերբակալել հարյուրավոր հայերի՝ դրանով իսկ խախտելով միջազգային իրավունքը: Ես անձամբ խոսել եմ Բայդենի վարչակազմի հետ, որպեսզի անհապաղ լուծվեն այդ խնդիրները»,- գրել է Ֆրանկ Փալոնը: