2014 թվականի Ղրիմի իրադարձություններից հետո Ռուսաստանի տնտեսության նկատմամբ կիրառվեցին միջազգային պատժամիջոցներ, որոնք լրջորեն անդրադառնում են տնտեսության ցուցանիշների վրա. մոտ վեց տարի բնակչության եկամուտները չեն ավելանում, իսկ աղքատության մակարդակն ավելացել է: Թվում է՝ Ռուսաստանը, սեփական ռեսուրսներով ու տարածքով հանդերձ, այս ցուցանիշները պիտի կարողանար բարելավել, սակայն գործնականում դրանք վատթարանում են: Այս հանգամանքը կապված է Ռուսաստանի տնտեսության միակողմանի բնույթի հետ. բյուջեի եկամուտների ավելի քան 70%-ը ձեւավորվում է վառելիքաէներգետիկ ռեսուրսից: Այստեղից հետեւում է, որ Ռուսաստանն, ըստ էության՝ Եվրոպայի որոշ երկրների եւ Չինաստանի հումքային կցորդն է: