Հայաստանում Եւրամիության պատվիրակության ղեկավար դեսպան Անդրեա Վիկտորինն Արմենպրեսի հետ զրույցում ընդգծել է Ադրբեջանում պահվող հայ գերիների հարցի շուտափույթ լուծման անհրաժեշտությունը:
«Եւրամիությունը շատ հստակ ներկայացրել է իր տեսակետը, հրապարակել խնդրի շուտափույթ լուծման անհրաժեշտության մասին հայտարարություն, որը ներկայացվել է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում»,- նշել է Վիկտորինը:
Ավելի վաղ Եւրամիությունն Ադրբեջանին կոչ էր արել անհապաղ ազատել հայ գերիներին, նշելով, որ դա կնպաստի երկու երկրների միջև վստահության ամրապնդմանը, ինչը կարեւոր է տարածաշրջանում կայուն խաղաղության համար: