Հայաստանի տարբեր շրջաններից եւ Արցախից ժամանած շուրջ 70 ձեռներեց կանայք «Հոդված 3» ակումբում ներկայացնում էին իրենց ստեղծագործություններն ու ապրանքանիշերը: Կանանց ստեղծարար ներուժի ցուցահանդես-տոնավաճառին ներկա էին նաեւ Հայաստանում Եվրոպական միության դեսպան, ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին, Լիտվայի Հանրապետության դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն, Նիդերլանդների Թագավորության նորանշանակ դեսպան Նիկո Սխերմերսը: Միջոցառմանը զուգահեռ այցելուները հնարավորություն ունեցան ունկնդրելու Նաիրյան վոկալ անսամբլի կոմիտասյան եւ ժողովրդական երգերի կատարումները։

2015-ից «Ալիք մեդիա»-Վրաստան թիմի անդամ եմ՝ լրագրող, օպերատոր, մոնտաժող: Մինչ այդ ուսումնասիրել եմ միջազգային հարաբերություններ, մարդու իրավունքներ եւ ժողովրդավարություն: