Իրաք կատարած եռօրյա այցի շրջանակում Հռոմի պապը, նախքան Մոսուլից հեռանալը, ծանոթացել է տեղի քրիստոնեական կառույցներին՝ այցելելով Իրաքի սիրիական եւ հայկական եկեղեցիներ։
«Հռոմի պապը մասնավոր այց է ունեցել սիրիական եւ հայկական եկեղեցիներ»,- Twitter-ի իր էջում հայտնել է Վատիկանի թղթակից Ինես Սան Մարտինին` կից տեղադրելով լուսանկարներ։
Նշենք, որ Հռոմի կաթոլիկ եկեղեցու ղեկավար Ֆրանցիսկոս պապի հովվապետական այցն Իրաք մեկնարկել էր մարտի 5-ին: Նա Հռոմի կաթոլիկ եկեղեցու՝ մերձավորարեւելյան այդ երկիր այցելած առաջին ղեկավարն է: