Ըստ Sputnik Արմենիայի՝ ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը հայտնել է, որ հայկական կողմի համար խնդրահարույց է եղել ՀՀ-ում ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Մարիան Քլարկ-Հաթինգի գործելաոճը։ ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել դադարեցնել Քլարկ-Հաթինգի պաշտոնավարումը որպես ՀՀ-ում ՅՈւՆԻՍԵՖ -ի ներկայացուցիչ:
Նաղդալյանը նշել է, որ որոշման մասին տեղեկացրել են ՄԱԿ֊-ի մշտական համակարգողին եւ ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչներին:
Մարիան Քլարկ-Հաթինգը մարտի 8-ին հապճեպ լքել է Հայաստանը: Որոշ տվյալներով՝ նա լրտեսություն է արել հօգուտ Ադրբեջանի եւ Մեծ Բրիտանիայի, եւ ՀՀ իշխանությունները նրան հայտարարել են «persona non grata»:
Քլարկ-Հաթինգը ՅՈւՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարությունը ստանձնել է անցած տարվա հուլիսին։ Մինչ այդ ՅՈւՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչն է եղել Մալայզիայում։