Ըստ Vesti.ru-ի՝ ամերիկյան B-52 ռազմավարական ռմբակոծիչները ԱՄՆ տարածքից թռել են Իրանի հարավային սահմանների ուղղությամբ ու հետ եկել։
Հրթիռակիրները նկատվել են Ջիբրալթարի, Միջերկրական ծովի, Իսրայելի, Հորդանանի, Սաուդյան Արաբիայի եւ Պարսից ծոցի վրա:
Սա վերջին չորս ամսվա ընթացքում ամերիկյան ռմբակոծիչների արդեն յոթերորդ նմանատիպ թռիչքն է, որն ապահովել են օդանավ-լիցքավորիչները: Մերձավոր Արեւելքի վրայով թռիչքի ժամանակ ռմբակոծիչներին ուղեկցել են F-16 կործանիչները։
Վերջին անգամ նման թռիչք իրականացվել էր այս տարվա հունվարին։