Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ներկայացրել է 2021-ի մարտի 9-ի դրությամբ շահառուների քանակի հաշվետվությունը։
Հիմնադրամի տարածած հայտարարության մեջ նշվում է, որ «Կամուրջ» ծրագրով հատուցում է ստացել 1133 շահառու: Նրանցից 118-ը վիրավոր զինծառայողներ են, որոնք բուժհաստատության եզրակացություններով հավանաբար հաշմանդամության 1-ին կամ 2-րդ կարգ կստանան։ 1015-ը անհետ կորած զինծառայողների ընտանիքներ են:
Հիմնադրամի հիմնական շահառուների թիվն էլ է աճել. հատուցում է ստացել ղարաբաղյան երկրորդ պատերազմի զոհ եւս 121 զինծառայողի ընտանիք։
Հատուցում ստացած ընտանիքները 1862-ն են, որոնցից 1450-ը շահառու է դարձել վերջին պատերազմից հետո: