ԱՄՆ-ի Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը Սենատում ստորագրահավաք է սկսել երկկուսակցական մի նամակի տակ, որով նախագահ Ջո Բայդենին կոչ է արվում հետեւել Կոնգրեսի՝ Հայոց ցեղասպանությունն ամբողջական ու պաշտոնապես ճանաչելու օրինակին:
Սենատի նամակում մեջբերվում է Բայդենի՝ 2020-ի ապրիլին, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն արված հայտարարությունը, որտեղ նա հանձն է առել է աջակցել Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւին՝ նկատի ունենալով, որ Կոնգրեսն արդեն հստակեցրել է իր դիրքորոշումը. «ժամանակն է անել դա նաեւ գործադիր մարմնում»:
«Երկու կուսակցությունների վարչակազմերը լռում են Հայոց ցեղասպանության ճշմարտության վերաբերյալ: Կոչ ենք անում կոտրել այս օրինաչափությունը եւ պաշտոնապես ճանաչել, որ «Հայոց ցեղասպանությունը» ցեղասպանությո՛ւն էր»,- ասված է նամակում: