Ըստ ՀՀ Պետեկամուտների կոմիտեի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնի՝ ՊԵԿ-ը, մինչեւ էքսպրես բեռների էլեկտրոնային ավտոմատացված համակարգի գործարկումը, պարզեցրել է դրանց հայտարարագրման գործընթացը:
Կառավարության որոշմամբ հաստատվել են էքսպրես-բեռների համար ապրանքային եւ ուղեւորային հայտարարագրի պարզեցված թղթային ձեւերը:
Ապրանքների հայտարարագրման պարզեցված ընթացակարգի շնորհիվ սուրհանդակային ծառայությունների տեղափոխվող առաքանիներում պարունակվող յուրաքանչյուր ապրանքի համար այլեւս կարիք չի լինի ներկայացնել առանձին մաքսային հայտարարագիր։ Այսուհետեւ էքսպրես փոխադրողն ամբողջ խմբաքանակը կհայտարարագրի մեկ միասնական փաստաթղթով։