Արցախում մեկնարկել է գարնանացանը, որի ցուցանիշը նախորդ տարվա համեմատ նվազել է 95 տոկոսով:
Ըստ Արցախի ազգային վիճակագրական ծառայության՝ այս տարի, մինչեւ մարտի 9-ը, կատարվել է ընդհանուր առմամբ 46 հեկտար գարնանացան` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 922,1 հեկտարի փոխարեն:
Գարնանացանի աշխատանքները սկսվել են Ասկերանի շրջանում, որտեղ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը թերակատարվել է 81,4 տոկոսով: