Արցախի պետեկամուտների կոմիտեից հայտնել են, որ Արցախում հետպատերազմյան ժամանակահատվածում գործունեությունը վերսկսել է ավելի քան 2220 տնտեսվարող սուբյեկտ: Ներառված չեն պատերազմի ընթացքում գործունեությունը չդադարեցրած տնտեսվարողները:
Գործունեությունը վերսկսած տնտեսվարողներից 1932-ը միջին եւ խոշոր է, 2289-ը՝ արտոնագրային հարկ վճարող փոքր բիզնես:
Ընթացիկ տարվա հունվար-փետրվարին Ստեփանակերտում գրանցվել է 93 նոր տնտեսվարող, Ասկերանում՝ 13, Մարտակերտում՝ 15, Մարտունիում՝ 9:
Ստեփանակերտում 3 նոր տնտեսվարող կազմակերպություն է գրանցվել Հադրութից. 2-ը՝ շինարարական, մեկը՝ հանրային սննդի կազմակերպման: Տնտեսվարող է գրանցվել նաեւ Շուշիից: