Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ անցած շաբաթ կորոնավիրուսով հիվանդացածների թիվը 2 տոկոսով գերազանցել է նախորդ յոթ օրվա տվյալները, իսկ մահվան դեպքերը՝ 6 տոկոսով նվազել:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ)՝ Ժնեւում հրապարակված շաբաթական համաճարակաբանական տեղեկագրի տվյալներով՝ անցյալ շաբաթ գրանցվել են հաղորդումներ վարակման ավելի քան 2,7 միլիոն նոր դեպքերի մասին, ինչը 2 տոկոսով ավելի է նախորդ շաբաթվա համեմատությամբ:
Համաճարակաբանական տեղեկագրի համաձայն՝ մարտի 1-ից մինչեւ 7-ն աշխարհում գրանցվել են 2.734.381 վարակման եւ 60.323 մահվան դեպքեր: Մարտի 7-ի դրությամբ եղել է ախտահարման 116.166.652 դեպք եւ հիվանդների մահվան 2.582.528 դեպք: Անցյալ շաբաթ Աֆրիկայում եւ Արեւելյան Միջերկրականում (Կիպրոս, Հունաստան, Լիբանան, Սիրիա, Իսրայել, Պաղեստին, Թուրքիա, Եգիպտոս, Հորդանան, Լիբիա եւ այլն) վարակման դեպքերն աճել են 10-ական, Եվրոպայում՝ 4 տոկոսով:
Արեւելյան Միջերկրականում մահվան դեպքերն աճել են 9 տոկոսով, մյուս բոլոր տարածաշրջաններում դրանք կրճատվել են:
Հյուսիսային եւ Հարավային Ամերիկայում յոթ օրում վարակվել է ավելի քան 1,1 միլիոն մարդ եւ մահացել՝ 32 հազարը:
Եվրոպայում արձանագրվել են ախտահարման 1,1 միլիոն նոր դեպք եւ 20 հազարից ավելի մահվան դեպք: Արեւելյան Միջերկրականում բժիշկները հայտնաբերել են ավելի քան 228 հազար վարակվածներ, մահացել է 2,7 հազարից ավելի մարդ: ԱՄՆ-ում մեկ շաբաթում վարակվածների թիվն ավելացել է 427 հազարով:
Բրազիլիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 413 հազար, Ֆրանսիայում՝ 143 հազար, Իտալիայում՝138 հազար, Հնդկաստանում՝ 115 հազար, Լեհաստանում՝ 87 հազար, Չեխիայում 85 հազար, Ռուսաստանում՝ 76 հազար, Թուրքիայում՝ 76 հազար, Իրանում՝ 58 հազար նոր դեպք: