Իլոն Մասքի SpaceX ընկերությունը ուղեծիր կարձակի եւս 60 համացանցային Starlink արբանյակ:
Falcon-9 հրթիռակիրը կմեկնարկի Ֆլորիդայի Քենեդիի անվան տիեզերակայանից: Starlink նախագծի շրջանակում սա կլինի համացանցային արբանյակների խմբի 21-րդ արձակումն ուղեծիր, որտեղ արդեն SpaceX-ի 1203 տիեզերական սարք կա:
SpaceX-ը ծրագրում է ուղեծիր արձակել 12 հազար տիեզերական սարք, որոնցով ստեղծված ցանցի շնորհիվ Երկրագնդի բնակչությունը աշխարհի ցանկացած կետում կապահովվի լայնաշերտ մատչելիության համացանցով: