ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Նեդ Փրայսը մամուլի ասուլիսին հայտարարել է, որ ԱՄՆ-ը Սեինցզյան Ույգուրյան ինքնավար մարզում էթնիկ ույգուրների նկատմամբ Չինաստանի իշխանությունների գործողությունները առաջվա պես գնահատում է իբրեւ ցեղասպանություն:
Նույն գնահատականն էր տվել նաեւ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը: Բայդենի վարչակազմը հայտարարել է այդ քաղաքականությունը շարունակելու մտադրության մասին:
Պեկինում հերքում են ԱՄՆ մեղադրանքները: