Ըստ ռուսական «ՏԱՍՍ» գործակալության՝ ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարել է, որ Ռուսաստանը շահագրգիռ է Հայաստանում իրադրության շուտափույթ կարգավորմամբ:
«Դա Հայաստանի ներքին գործն է: Մենք չենք միջամտում այնտեղ տեղի ունեցող գործընթացներին եւ ոչ մեկի կողմից չենք: Ցանկանում ենք, որ իրադրությունն արագորեն կարգավորվի. դա բոլորի օգտին է»,- նշել է ՌԴ ԱԳ փոխնախարարը: