ՀՀ ԶՈւ երրորդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը հայտարարություն է տարածել` շեշտելով, որ պահանջում է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։
«Միայն այն փաստը, որ երեք տարվա ընթացքում Ն. Փաշինյանի նախաձեռնությամբ ՀՀ ԶՈւ ԳՇ պետի պաշտոնում նշանակվել եւ ազատվել են թվով չորս բարձրագույն զինվորական կոչում ունեցող պաշտոնատար անձինք, դա հաստատում է ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Ն. Փաշինյանի ոչ ադեկվատ եւ անպատասխանատու լինելը։ Յուրաքանչյուր օր, ժամ Ն. Փաշինյանի կողմից ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնելով՝ քայքայվում է ՀՀ անվտանգությունը եւ կասկածի տակ դրվում մեր հայրենիքի ապագան»,- նշել է Գրիգորի Խաչատուրովը: