Ըստ ArmDaily.am-ի՝ ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը հայտարարել է, որ ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանը նախկինում այդ պաշտոնին էր նշանակվել բանակը քանդելու համար եւ հիմա էլ նշանակվում է, որ գործն ավարտին հասցնի։
Հարցին, թե վարչապետը տեղյա՞կ չէ Արտակ Դավթյանի «մտադրություն» մասին` Մովսես Հակոբյանը պատասխանել է` իհարկե, տեղյակ է` նույն ծրագրով են գործում։
«Նրանք ըստ պլանի են գործում եւ տանում են ոչ միայն բանակի, այլեւ պետության կազմաքանդման։ Հրամանատարական կազմը, կարծում եմ, դա գիտակցում է, դրա համար էլ ընդվզել է»,–ասել է Հակոբյանը` հավելելով, որ այս ամենից հետո պետության կործանում է կանխատեսում։