Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը պաշտոնական հայտարարություն է տարածել, թե Վաշինգտոնը դժգոհ է «Վրացական երազանքի» վերջին գործողություններից:
«Սպիտակ տունը վրդովված է, որ «Երազանքը» լիովին չի կատարում պայմանավորվածությունը. անշուշտ, թեքվում է եվրաատլանտյան ինտեգրման ընթացքից»,- ասվում է հայտարարության մեջ:
Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը պատասխանել է Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավարին. «Սերգեյ Նարիշկինի հայտարարությունը Վրաստանի դեմ Ռուսաստանի հիբրիդային պատերազմի եւս մեկ դրսեւորում է եւ սադրիչ քայլ` ուղղված Վրաստանում ապակայունացման հրահրմանը»: