Ըստ ամերիկյան Bloomberg գործակալության կազմած աշխարհի ամենահարուստ մարդկանց վարկանիշի՝ Իլոն Մասքին պատկանող Tesla ընկերության բաժնետոմսերը, որոնք անցյալ շաբաթ նվազել էին, մարտի 10-ի սակարկություններում զգալիորեն աճել են, ինչի շնորհիվ գործարարի կարողությունն ավելացել է 25 միլիարդ դոլարով:
Իլոն Մասքն ընդամենը 6 միլիարդ դոլարով է հետ մնում աշխարհի ամենահարուստ մարդուց՝ Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսից: