Շվեդիայի արտգործնախարար եւ ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն Twitter-ի իր միկրոբլոգում նշել է, որ մտադիր է առաջիկայում այցելել Հայաստան եւ Ադրբեջան:
«Օգտակար ճեպազրույց ունեցա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եւ իմ անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ՝ Ադրբեջան և Հայաստան առաջիկա այցից առաջ»,- գրել է ԵԱՀԿ նախագահը՝ նկատի ունենալով առցանց զրույցը։
Որպես ԵԱՀԿ նախագահ՝ սա Լինդեի առաջին այցը կլինի Հայաստան եւ Ադրբեջան։
Շվեդիայի արտգործնախարարը ԵԱՀԿ-ում նախագահությունը ստանձնել է 2020-ի տարեվերջին։
Նա այս տարվա փետրվարին այցելել է տարածաշրջան՝ Վրաստան, այնուհետեւ եղել Մոլդովայում։