Ըստ Ա1 պլյուսի՝ Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն Ղրղզստանում, թուրք-ղրղզական Մանաս համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը, անդրադարձել է տարածաշրջանային եւ արցախյան զարգացումների թեմային՝ նշելով, որ թյուրքական աշխարհն ուշադիր հետեւել է Ադրբեջանի կողմից Արցախի նկատմամբ վերահսկողության վերահաստատմանը:
«Այժմ հնարավոր է փոխել մեր տարածաշրջանի ճակատագիրը եւ մշտական խաղաղություն ու կայունություն հաստատել Կովկասում: Մեր դուռը բաց է այս ցանկությունն ունեցող բոլորի համար, ներառյալ՝ Հայաստանի: Հուսով ենք, որ Եվրոպայից Ասիա ձգվող մեր ժողովուրդները միասին կաշխատեն երջանկության եւ զարգացման համար: Քանզի մի սերունդ, որը չի կարողանում համագործակցություն ապահովել, անկախ ազգությունից, միասին կվճարի գինը: Ուստի ասում ենք՝ «հերիք է»: Եկեք առաջ նայենք, առաջ շարժվենք եւ պատմության մեջ հիշվենք մեր ձեռք բերած հաջողությամբ»,- ասել է Չավուշօղլուն: