ԱՄՆ նախկին նախագահներ Բարաք Օբաման, Ջորջ Բուշ կրտսերը, Բիլ Քլինթոնը, Ջիմի Քարտերը եւ նրանց տիկնայք նկարահանվել են նոր տիպի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի օգտին երկու նոր գովազդային տեսահոլովակներում:
Բրիտանական Reuters գործակալությունը գրել է, որ տեսահոլովակներում ակնհայտորեն զգացվում է ԱՄՆ-ի 45-րդ նախագահի բացակայությունը, որի վարչակազմն ակտիվորեն օժանդակել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի ստեղծման աշխատանքների արագացմանը եւ դրանց շուկա դուրս բերմանը:
Նախագծի հեղինակ ամերիկյան «Գովազդի խորհուրդ» կազմակերպությունը դա բացատրել է նրանով, որ տեսահոլովակներից մեկը նկարահանվել է Ջո Բայդենի երդմնակալության ժամանակ, իսկ Թրամփը, որն անտեսել էր արարողությունը, «կադրից դուրս է մնացել»:
Նոր սոցիալական գովազդը համազգային կրթական արշավի մի մասն է։ Այն ընդգծում է նոր կորոնավիրուսի դեմ պատվաստման անվտագությունն ու անհրաժեշտությունը ԱՄՆ այն բնակիչների համար, որոնք դեռեւս թերահավատորեն են վերաբերվում դրան: