Ռուսական «Volgo Balt 179» բեռնանավը խորտակվել է Ռումինիայի ափերի մոտ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով «GSP Falcon» ընկերության մամուլի ծառայությունը, որի նավն աղետի ազդանշան է ստացել նավաստիներից։
10 մարդ փրկվել է, երկուսը մահացել են, անձնակազմի անդամներից եւս մեկի որոնումները շարունակվում են:
Աղետի ազդանշանի փոխանցման պահին «Volgo Balt 179» նավը գտնվել է ռումինական ափից 76 մղոն հեռավորության վրա։ Վերջին հաղորդագրության մեջ անձնակազմը հայտնել է, որ մտադիր է լքել բեռնանավը։
Փրկարարական գործողությանը միացել են ծովում հայտնված մարդկանց փրկության գործակալությունը, ինչպես նաեւ Ռումինիայի սահմանապահ ոստիկանությունը:
Տուժածներին կտեղափոխեն Կոնստանցա քաղաքի նավահանգիստ։
Նախնական տվյալով՝ նավի խորտակման պատճառ կարող էին դառնալ եղանակային բարդ պայմանները։ «Mediafax» գործակալությունը հայտնում է, որ բեռնատարը մարտի 6-ին լքել է Դոնի Ռոստովի նավահանգիստը եւ մարտի 11-ի երեկոյան պետք է ժամաներ Կոնստանցայի նավահանգիստ: