Ըստ Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության՝ փետրվարի տվյալներով աշխարհի 217 երկրից 69-ը (32%) օտարերկրյա զբոսաշրջիկներ չեն ընդունել, ընդ որում այս երկրներից կեսի սահմանները 10 ամիս շարունակ փակ են եղել:
Եվս 73 երկրի (34%) սահմաններ մասամբ են փակ եղել: Թեստեր կամ պարտադիր կարանտին պահանջել է աշխարհի 70 պետություն (32%):
Աշխարհի երկրներից միայն հինգը (2%)՝ Ալբանիան, Դոմինիկյան Հանարպետությունը, Կոստա Ռիկան, Հյուսիսային Մակեդոնիան եւ Տանզանիան են զբոսաշրջիկներ ընդունում առանց սահմանափակումների:
Հակառակ ավելի վաղ զբոսաշրջության օգտին ձեռնարկված մեղմացումների, կորոնավիրուսի նոր շտամի երեւան գալը շատ երկրների ստիպեց առավել խիստ միջոցառումներ կիրառել եւ կրկին փակել սահմանները:
Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպության տվյալներով՝ նախորդ տարի միջազգային զբոսաշրջային ուղեւորությունները նվազել են 74%-ով:
Համավարակի եւ ձեռնարկած սահմանափակումների պատճառով միջազգային զբոսաշրջային ուղեւորությունները 2019-ի նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել են մեկ միլիարդով:
Ճգնաժամը զբոսաշրջության ոլորտում աշխատող 100-120 միլիոն մարդկանց գլխին գործազուրկ դառնալու սպառնալիք դարձավ: