Ըստ Sputnik Արմենիայի՝ ՀՀ վարչապետի աշխատակազմն առաջիկայում նախագահ Արմեն Սարգսյանի առարկությունները հիմնավորումներով հետ կուղարկի նախագահական:
Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը երեկ պաշտոնապես հայտարարել էր ԳՇ գործող պետ Օնիկ Գասպարյանին աշխատանքից ազատելու մասին եւ Արմեն Սարգսյանին առաջարկել ԳՇ նախկին պետ Արտակ Դավթյանին նշանակել ԶՈւ ԳՇ պետ։
Նշենք, որ ՀՀ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը դիմել է վարչական դատարան` բողոքարկելով վարչապետի հայտարարությունը, իսկ ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի հրամանով ՀՀ ԳՇ պետի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել գեներալ-լեյտենանտ, ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանը։