Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի աշխատակիցների առաջին խումբն արդեն պատվաստվել է կորոնավիրուսի դեմ։ Տեղեկությունը հայտնում է կենտրոնը` Facebook–ի իր էջում լուսանկարներ հրապարակելով։
«COVID-19 համաճարակը եղել է, կա եւ դեռ մնալու է լրջագույն մարտահրավեր մարդկության համար։ Համաճարակի դեմ պայքարը համալիր է, եւ մի շարք այլ միջոցառումների հետ մեկտեղ պետք է լինի պատվաստումը»։