ՄԱԿ Կանանց կարգավիճակի հանձնաժողովի 65-րդ նստաշրջանի շրջանակներում ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչությունը կազմակերպում է առցանց քննարկում «Պատերազմի եւ համավարակի միջեւ․ ականատեսների պատմություններ» խորագրով։
Միջոցառումը տեղի կունենա հինգշաբթի, մարտի 18-ին, Նյու Յորքի ժամանակով ժամը 09։15-10։45-ը (Երևանի ժամանակով ժամը 18։15-19։45)։
Քննարկման ուղիղ հեռարձակումը հասանելի կլինի http://webtv.un.org եւ https://www.facebook.com/armenianmission հղումներով։