Երուսաղեմում տեղի է ունեցել Չեխիայի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության բացման պաշտոնական արարողությունը: Հաստատությունը պաշտոնապես կոչվում է չեխական դեսպանատան Երուսաղեմի մասնաճյուղ, սակայն գլխավոր գրասենյակը առաջվա պես գործում է Թել Ավիվում: Այսպիսով Չեխիան Հունգարիայից հետո դարձավ Երուսաղեմում դիվանագիտական ներկայացուցչություն բացած երկրորդ եվրոպական երկիրը:
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը 2018-ի մայիսին հայտարարել էր, որ երկրի դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ կտեղափոխվի երեք փուլով: Առաջին փուլը նշանավորվեց Երուսաղեմում Չեխիայի պատվո հյուպատոսի նշանակմամբ: