Կանադայի իշխանությունները հայտարարել են, որ որեւէ ապացույց չկա COVID-19-ի դեմ գործածվող AstraZeneca պատվաստանյութի կողմնակի բարդությունների, մասնավորապե՝ թրոմբների եւ արյան մակարդելիության խանգարումների մասին։
Ավստրալիայի, Ֆիլիպինների ու Մեքսիկայի իշխանությունները եւս նման հայտարարություն են արել:
Մինչդեռ Դանիայի, Նորվեգիայի եւ Իսլանդիայի իշխանությունները հրահանգել են պատվաստանյութի օգտագործումը ժամանակավորապես դադարեցնել մինչեւ հանգամանքների պարզումը: