Ինչպես հաղորդում է ՀՀ պաշտպանության նախարարությունը՝ մարտի 16-20-ը ՀՀ զինված ուժերի բոլոր օպերացիոն ուղղություններում անցկացվելու են մարտավարական եւ մարտավարամասնագիտական համատեղ զորավարժություններ՝ բոլոր զորատեսակների մասնակցությամբ։
Ընդգրկված են շուրջ 7500 զինծառայող, 200 հրթիռային, ռեակտիվ-հրետանային եւ հրետանային, ավելի քան 150 հակատանկային միջոցներ, 100 զրահատեխնիկա, ավելի քան 90 հակաօդային պաշտպանության միջոցներ: Զորքերի մարտավարական գործողություններին աջակցելու համար կներգրավվեն նաեւ օդային հարձակման միջոցներ (ավիացիա):