Իսրայելական Israel Aerospace Industries ընկերությունն ու Արաբական Միացյալ Էմիրությունների զինագործական EDGE կոնցեռնը մշակում են թշնամական դրոնների ոչնչացման առաջադեմ համակարգ:
Համակարգը ներառելու է եռաչափ ռադիոտեղորոշիչ ռադար, զանազան էլեկտրաօպտիկական տեխնոլոգիաներ եւ լիովին ինքնուրույն է աշխատելու՝ առանց մարդու միջամտության:
Անօդաչու թռչող սարքերից պաշտպանող համակարգը բազում գործառույթներ է իրականացնելու՝ սկսած վտանգի ազդանշանից, վերջացրած դրոնների ոչնաչցմամբ: Համակարգը հիանալի է աշխատել անապատային խիստ՝ տվյալ տեղանքի համար բնորոշ պայմաններում՝ անտանելի շոգին եւ ուժեղ քամիների ժամանակ: