Գերմանական «Deutsche welle»-ն հայտնել է, որ Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, Անգելա Մերկելի պահպանողական կուսակցության անդամ Մարկ Հաուպտմանը վայր է դրել մանդատը՝ Ադրբեջանից կաշառք վերցնելու, նրանց համար լոբբիստական գործունեություն իրականացնելու եւ իր թերթում այդ երկիրը գովազդելու գործի առնչությամբ:
Պատգամավորը հերքել է Ադրբեջանից գումար վերցնելու մեղադրանքները:
Հաուպտմանը վերջին մեկ շաբաթում մանդատը վայր դրած երրորդ գերմանացի խորհրդարանականն է: Մյուս երկուսը՝ Նիկոլաս Լյոբելը եւ Գեորգ Նյուսլենը, ներքաշված են համավարակի պայմաններում հայտնվել են «դիմակային բիզնեսի սկանդալում»:
Մարտի 5-ին ԳԴՀ Բունդեսթագն անձեռնմխելիությունից զրկեց պատգամավոր Աքսել Ֆիշերին, որպեսզի քննչական մարմիններին հնարավորություն տա խուզարկություններ անցկացնել եւ ապացույցներ հավաքել Ադրբեջանի իշխանություններից պատգամավորի կաշառք վերցնելու քրգործի առնչությամբ:
Ադրբեջանից կաշառք վերցնելու եւ այդ երկրի օգտին միջազգային կառույցներում լոբբիզմով զբաղվելու մեջ մեղադրվում են Բունդեսթագի՝ ԵԽԽՎ գերմանական պատվիրակության կազմում ընդգրկված ներկա եւ նախկին մի խումբ պատգամավորներ: