Եվրամիության Հարավային Կովկասի հարցերով հատուկ հանձնակատար Տոյվո Կլաարը «Թուրան» գործակալության հետ զրույցում ասել է, որ Եվրամիությունն ընդլայնված կապեր ունի Ադրբեջանի, այդ երկրի կառավարության հետ եւ վերջին շրջանում ծագած «առանձնահատուկ» խնդիրները լուծելու հարցում պատրաստ է հետագա համագործակցության։
«Մեզ համար կարեւոր է հասկանալ, թե ինչպես կարող ենք մասնակցել կամ օգտակար լինել նման գործընթացներում։ Մասնավորապես, դրանք կարող են լինել ջրամատակարարման անդրսահմանային նախագծեր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ»,- նշել է եվրոպացի դիվանագետը, որը Բաքու է այցելել՝ Ալիեւի վարչակազմի հետ Ղարաբաղյան պատերազմի հետեւանքները, տարածաշրջանում ստեղծված իրավիճակն ու երկկողմ հարաբերությունները քննարկելու նպատակով։