Սլովակիայի առողջապահության նախարար Մարեկ Կրայչին այսօր հրաժարական է տվել ռուսական Sputnik V պատվաստանյութի ձեռքբերման հարցով ծագած սկանդալի պատճառով։
Վարչապետ Իգոր Մատովիչն առանց իշխող կոալիցիայի համաձայնությունը ստանալու ՌԴ-ի հետ Sputnik V ձեռք բերելու պայմանագիր էր կնքել, ինչի հետեւանքով Սլովակիայում սրվել է ներքաղաքական իրավիճակը։
Նախագահ Զուզանա Չապուտովան անընդունելի է համարել ԵՄ-ում Եվրամիության եւ ՆԱՏՕ-ի անդամ երկրի կառավարության կամքին հակառակ չգրանցված ռուսական պատվաստանյութ գնելը։
Ներքաղաքական աղմուկ է առաջացել նաեւ Սլովակիայի հարեւան Չեխիայում, որտեղ իշխանության մի հատվածը պնդում է, որ ռուսական պատվաստանյութը պետք է ձեռք բերվի մինչեւ Եվրամիության կողմից հաստատվելը, մյուս մասն էլ Sputnik V-ի ներկրումն առանց Բրյուսելի հավանության անթույլատրելի է համարում։