Վրաստանը գտնվում Է քաղաքական փակուղում, ինչը հարուցում Է Եվրամիության մտահոգությունը: Մարտի 12-ին այդ մասին հայտարարել Է Վրաստանի հարցերով Եվրամիության ղեկավար Շառլ Միշելի ներկայացուցիչ Քրիստիան Դանիելսոնը Թբիլիսիում կայացած մամուլի ասուլիսում։
«Վրաստանը շատ կարեւոր Է Եվրամիության համար: Եվրամիությունը մեծ ուշադրություն Է նվիրում Վրաստանում տեղի ունեցող իրադարձություններին: Այն, ինչ այստեղ տեղի Է ունենում, կարեւոր Է ԵՄ-ի համար: Մեր մտահոգությունն Է հարուցում այն հանգամանքը, որ երկիրը գտնվում Է փակուղում»,- ասել Է Դանիելսոնը:
Նա հույս Է հայտնել, որ քաղաքական կուսակցություններն իրենց մեջ ուժ կգտնեն ճգնաժամի հաղթահարման համար եւ պատրաստակամություն Է հայտնել օգնելու նրանց փոխզիջումային որոշման հասնելու գործում:
Դանիելսոնը Միշելի հանձնարարությամբ Թբիլիսի Է ժամանել մարտի 11-ի առավոտյան: Նա արդեն բանակցություններ Է վարել Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի եւ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների եւ քաղաքական ուժերի հետ առանձին հանդիպումներից հետո նա կկազմակերպի քննարկում բոլոր կուսակցությունների մասնակցությամբ: