Ճապոնիայի կառավարությունը մտադիր է թռչող ավտոմեքենաների ստեղծման գրասենյակ հիմնել՝ 2023-ին նոր սերնդի թռչող ավտոմեքենաների գործնական կիրառումն ապահովելու նպատակով: «Օդային երթեւեկության» ավտոմեքենաներում օգտագործվելու են անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաները:
Կառավարության ներկայացուցիչները հուսով են, որ նման ավտոմեքենաները կբարելավեն լոգիստիկան (նյութական, տեղեկատվական եւ ֆինանսական ռեսուրսների հոսքերի կառավարումը) եւ կթեթեւացնեն ճանապարհների ծանրաբեռնվածությունը: Դրանք հնարավորություն կընձեռեն արագ եւ առանց խոչընդոտների հեռավոր կղզիներ եւ նոսր բնակեցված շրջաններ հասնելու: