Ըստ ամերիկյան New York Times պարբերականի՝ չի բացառվում, որ մոտակա ժամանակներս Վաշինգտոնի ու Թեհրանի միջեւ միջուկային համաձայնագրի վերաբերյալ ոչ պաշտոնական բանակցություններ սկսվեն, որոնց ընթացքում կողմերը փոխզիջումների կդիմեն եւ կվերականգնեն միջուկային համաձայնագրի շուրջ քննարկումները:
Նման հայտարարություն են արել ամերիկացի եւ եվրոպացի դիվանագետները, որոնց անունները չեն հրապարակվել:
Ավելի վաղ ԱՄՆ պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը հիշեցրել է, որ Վաշինգտոնը Թեհրանին առաջարկել էր ԵՄ հովանու ներքո միջազգային միջնորդների մասնակցությամբ վերսկսել միջուկային համաձայնագրի շուրջ բանակցությունները, սակայն Իրանը մերժել էր՝ պահանջելով դադարեցնել պատժամիջոցները: