Բելառուսին հատկացված դրամական միջոցների ծախսի առնչությամբ ԵՄ-ում ստուգումներ կլինեն:
Գերմանական «Deutsche Welle»-ի հետ զրույցում Եվրախորհրդարանի պատգամավոր, Բյուջեի վերահսկման կոմիտեի անդամ Վիոլա ֆոն Կրամոնը նշել է, որ ԵՄ դրամական միջոցների օգտագործումը մշտապես վերահսկվում է, ուստի բացառում է, որ դրանք ծառայեցված լինեն Լուկաշենկոյի անձնական հարստացմանն ու բարեկեցության բարձրացմանը, այդուհանդերձ Եվրախորհրդարանում նախաձեռնել է համապատասխան ստուգումներ այդ ուղղությամբ, խոստանալով, որ վերահսկողությունը հետագայում առավել կուժեղացվի:
ԵՄ-ի ընդլայնման եւ եվրոպական հարեւանության քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Անն Պիսոներոն անհեթեթ ու անհիմն է որակել զանգվածային լրատվամիջոցներում շրջանառվող ենթադրությունները, որոնց համաձայն՝ ԵՄ օգնությունն ուղղվել է Լուկաշենկոյի նստավայրի շինարարությանը:
«Deutsche Welle»-ը համապատասխան հարցում է ուղարկել Բելառուսի ԱԳՆ:
Պաշտոնական Մինսկն առայժմ չի արձագանքել վերոնշյալ մեղադրանքներին: