Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը հայտնում է, որ Եվրոդատարանի համապատասխան ստորաբաժանումների հետ սերտ համագործակցությամբ ընտրել եւ հայերենով համառոտագրել են Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի ուղենիշային գործերով 19 վճիռներ՝ գործող իրավաբաններին, ինչպես նաեւ իրավաբան-գիտնականներին Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի 2018-2020 թթ. վերջին զարգացումներին ծանոթացնելու նպատակով:
Ըստ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի՝ ընտրված վճիռների առանձնահատուկ հետաքրքրությունն ու կարեւորությունը պայամանավորված է մեր երկրի իրավական համակարգի նմանաբնույթ իրավական խնդիրներով:
Վճիռների համառոտագրումների մեջ ներառված են նաեւ կոնկրետ վճռում Եվրոպական դատարանի կողմից բարձրացված եւ վերլուծված իրավական խնդրին առնչվող այլ նախադեպերի օրինակներ, ինչպես նաեւ Եվրոպական դատարանի ընդհանրական մոտեցումները տվյալ գործով իրավունքներից բխող իրավական հարցերի առնչությամբ: