ԳԴՀ Եվրոպայի հարցերով պետնախարար Միխայել Ռոթը Հայաստանին եւ Ադրբեջանին կոչ է արել ռազմագերիների եւ անհետ կորած անձանց հարցերով լիակատար թափանցիկությամբ համագործակցել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի հետ:
«Տեւական խաղաղությունն ու հաշտեցումը պահանջում են հակամարտության քաղաքական լուծում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»,- գրել է պետնախարարը Թվիթերի իր միկրոբլոգում: