ՀՀ Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն չտվեց երկրում ռազմական դրությունը վերացնելու վերաբերյալ «Բարգավաճ Հայաստան» եւ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների ներկայացրած նախագծին, որը քվեարկությամբ բացասական եզրակացություն ստացավ:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը նշեց, որ ռազմական դրության պահպանումը կապված է այն հանգամանքների հետ, որ տարածաշրջանում՝ հարեւան պետություններում, զորավարժություններ են, ՀՀ-ում եւս կսկսվեն մասշտաբային զորավարժություններ, սահմանային բազմաթիվ խնդիրներ կան, բանակի վերակազմավորման գործընթացներ են տեղի ունենում՝ հավելելով, որ ռազմական դրությունը վերացնելու առաջարկը պետք է ներկայացնեն երկրի անվտանգության համար պատասխանատու գերատեսչությունները: