Ներկայացուցիչների պալատի օրենսդիրները վերջնական հավանության արժանացրին նախագահ Բայդենի առաջարկած օրինագիծը, որը նախատեսում էր 1,9 տրիլիոն դոլար հատկացնել կորոնավիրուսի հետեւանքները մեղմացնելու համար։
«Այս օրինագիծը վերաբերում է ժողովրդի ողնաշարին՝ հիմնական աշխատողներին, այս երկիրը կառուցած բանվորներին, այս երկիրը պահող մարդկանց կռվելու հնարավորություն տալուն»,- հայտարարել է Բայդենը։
Բոլոր հանրապետականները եւ մի դեմոկրատ դեմ են քվեարկել օրինագծին՝ համարելով այն սխալ ծրագիր՝ սխալ ժամանակին։
ԱՄՆ-ում համաճարակով պայմանավորված առօրյան ընդհատվելուց մեկ տարի անց օրինագիծը ամերիկացիներին օգնության նոր փուլ է բերում՝ ուղիղ վճարներով, գործազրկության ընդլայնված նպաստներով։
Բայդենը հայտարարել է, որ ամերիկյան այս փրկարարական ծրագրի ֆինանսավորումը կօգնի երկրին վերադառնալ բնականոն հունին։
Բացի անհատներին եւ ընտանիքներին աջակցելուց՝ օրինագիծը նաեւ միլիարդավոր դոլարներ է հատկացնում դպրոցներին, COVID-19-ի պատվաստանյութերին, փորձարկումներին։