Սեւ ծովի Վրաստանի տարածքում ՆԱՏՕ-ի չորս ռազմածովային ստորաբաժանում է ժամանել: Հայտնում է Վրաստանի ՆԳՆ-ն:
Ըստ տեղեկության՝ ստորաբաժանումը բաղկացած է Իսպանիայի, Ռումինիայի, Թուրքիայի եւ Բուլղարիայի առաջատար նավերից:
Նավահանգիստ այցի նպատակը Վրաստանի ռազմածովային ուժերի եւ Դաշինքի անդամ ու գործընկեր երկրների փոխգործունակության բարձրացումն է:
Նավերը ծովափից կհեռանան մարտի 18-ին՝ զորավարժություններ իրականացնելուց հետո: