Պաղեստինյան իսլամիստական ՀԱՄԱՍ («Իսլամական դիմադրության շարժում») կուսակցության խորհրդակցական խորհրդի (Մաջլիս աշ-շուրա) բարձր պաշտոններում երկու կին է նշանակվել: Երկուսն էլ՝ ե՛ւ Ֆաթիմա Շարաբը, ե՛ւ Ջամիլա աշ-Շանտին, ՀԱՄԱՍ-ի եռանդուն գործիչներից են արդեն քանի տասնամյակ:
Ջամիլա աշ-Շանտին ՀԱՄԱՍ-ի հիմնադիրներից մեկի՝ ՀԱՄԱՍ-ի քաղքական առաջնորդ շեյխ Ահմեդ Յասինի փոխանորդ Աբդել-Ազիզա Ռանտիսիի այրին է: Նրա ամուսինը սպանվել է 2004-ի ապրիլին՝ իսրայելական ուղղաթիռի հրթիռի հարվածից:
2006-ին բրիտանական The Guardian պարբերականի իր հոդվածում աշ-Շանտին հայտարարել էր, որ Արեւմուտքում իր իրավունքները ոչ ոք չէր պաշտպանում, երբ իր տունը՝ խորհրդարանի անդամի տունը փլուզվեց, իսկ ամուսինը սպանվեց իսրայելական ռումբերով: «Ոչ Կապիտոլիումում, ոչ էլ՝ Դաունինգ սթրիթ 10-ում, որտեղ իրենց կանանց իրավունքների պաշտպան են հորջորջում, ոչ ոք չբարեհաճեց բառ անգամ ասել»,- գրել էր աշ-Շանտին: