Ըստ իսրայելյան «НЭП» ֆինանսական կայքի՝ Դուբայում սկսել են մարդու օրգանիզմում կորոնավիրուսի առկայությունը բացահայտող մեկ րոպեանոց շնչառական թեստի փորձարկումը: 90% եւ ավելի ճշգրտություն ցուցաբերած տեխնոլոգիան մշակվել է Սինգապուրի ազգային համալսարանի դուստր ձեռնարկության՝ Breathonix ընկերությունում:
Դուբայի առողջապահության վարչության հետ հետազոտություններ անցկացնող ԱՄԷ-ի Մոհամեդ բին Ռաշիդի Անվան բժշկական համալսարանն իր պաշտոնական կայքում հայտնել է, որ Breathonix-ն ավելի վաղ պիլոտային փորձարկումներ է արել, որին մասնակցել է 180 մարդ: Փորձարկումը տեխնոլոգիան կորոնավիրուսի ախտորոշման 93%-անոց գերզգայնություն եւ 93%-անոց ճշգրտություն է ցույց տվել:
Ի տարբերություն ՊՇՌ թեստի, որի դեպքում օգտագործում են լորձի քսուք, Breathonix-ը հետազոտում է մարդու շնչառության քիմիական բաղադրությունը: Ախտորոշվողը փչում է մեկանգամյա օգտագործման ծխափողի մեջ, որից դուրս եկող օդը կուտակվում է նմուշառու սրվակի մեջ եւ փոխանցվում կշռասպեկտրաչափին, այնուհետեւ հատուկ մեքենայական փոխանցման հիման վրա մշակված դեդեկտորը նույնականացման սկզբունքով հետազոտում է շնչառության թափառող օգանական միացությունները եւ մեկ րոպեից էլ շուտ ախտորոշում՝ մարդը կորոնավիրուսով վարակված է, թե ոչ: