ԵԱՀԿ մամուլի ծառայությունը հայտնում է, որ ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի արտգործնախարար Անն Լինդեն մարտի 16-ին Երեւանում հանդիպումներ կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, նախագահ Արմեն Սարգսյանի եւ արտգործնախարար Արա Այվազյանի հետ:
Կողմերը Երեւանում կանդրադառնան Լեռնային Ղարաբաղի (Արցախի) հակամարտության կարգավորմանը եւ այդ գործընթացում ԵԱՀԿ շարունակական դերակատարմանը, ինչպես նաու ԵԱՀԿ- Հայաստան համագործակցության ամրապնդման հարցին:
ԵԱՀԿ նախագահը հանդիպումներ կունենա նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ:
Անն Լինդենը տարածաշրջանային այցի շրջանակում կիրակի Ադրբեջանում հանդիպել էր նախագահ Իլհամ Ալիեւի եւ արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ: