Ըստ Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայության՝ փրկարարական 2 ջոկատ մարտի 16-ին որոնողական աշխատանքներ է սկսել Մարտունու եւ Վարանդայի (Ֆիզուլի) շրջաններում:
Անբարենպաստ եղանակի պատճառով որոնողական աշխատանքները դադարեցվել էին մարտի 12-ից:
Առայսօր Ադրբեջանի վերահսկողությանն անցած տարածքներից հայտնաբերվել է վերջին պատերազմում զոհված եւ անհետ կորած համարվող զինծառայողների 1499 աճյուն: