ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Զառա Մանուչարյանը հայտնել է, որ Արցախի վերահսկողությունից դուրս հայտնված համայնքներում հաշվառված չափահաս եւ անչափահաս շուրջ 31 հազար 220 քաղաքացու ՀՀ կառավարության կողմից տրամադրվել է ֆինանսական աջակցություն՝ 300-հազարական դրամի չափով: Տրամադրված աջակցության չափը կազմել է շուրջ 9 միլիարդ 365 միլիոն դրամ։
Ըստ «Արմենպրես»-ի՝ պատերազմական ավերածությունների հետեւանքով կամ այլ պատճառներով բնակության համար ոչ պիտանի բնակելի անշարժ գույք ունեցող 4600 արցախցու էլ տրամադրվել է միանվագ 250-հազարական դրամ աջակցություն: Տրամադրված ֆինանսական աջակցությունն ընդհանուր առմամբ կազմել է շուրջ 1 միլիարդ 150 միլիոն դրամ։