Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 179 հազար 287 դեպք, որոնցից 166702-ն՝ առողջացած, 3277-ը՝ մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 8469 խնամյալ: Արձանագրվել է մահվան 839 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը բնակչությանը հորդորել է զգոնություն պահպանել եւ լուրջ վերաբերվել կորոնավիրուսին, հավելելով, որ ՀՀ առողջապահական համակարգը ամեն ինչ անում է լիարժեք բուժօգնություն տրամադրելու համար: Նա նշել է, որ ներկա պահին կորոնավիրուսով վարակված անձանց սպասարկում է 10 բժշկական կենտրոն: